Գյումրեցի 30-ամյա տղամարդը ապօրինի ձեռնարկատիրական գործունություն է իրականացրել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 30-ամյա բնակչի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունություն իրականացնելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հիշյալ 30-ամյա տղամարդը, 2019-2020 թվականների ընթացքում իր բնակության վայրում, ինչպես նաև իր կողմից վարձակալած գրասենյակային տարածքում տեղադրելով համացանցին համակցված հատուկ սարքավորումներ, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) իրականացրել է լիցենզավորման ենթակա գործունեություն՝ ՀՀ տարածքից դուրս գտնվող էլեկտրոնային հաղորդակցության ցանցում սկզբնավորված հեռախոսազանգերի տերմիանցիա: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ՓԲ ընկերությունների ցանցերում կատարել է միջազգային մուտքային հեռախոսազանգերի ուղղորդում և վերջնավորում: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը և ՓԲ ընկերությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի` 8.901.557 ՀՀ դրամի վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գյումրի քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում