Գիշերը ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 21 անօդաչու. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 21 անօդաչու թռչող սարք։

Գերատեսչության տվյալներով՝ 11 անօդաչու թռչող սարք է խոցվել Ղրիմի, հինգ անօդաչու թռչող սարք՝ Բելգորոդի շրջանի, երեքը՝ Բրյանսկի շրջանի, մեկական՝ Կալուգայի և Տուլայի շրջանների երկնքում։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը Բելբեկի շրջանի ջրային տարածքում անօդաչու թռչող սարք են խոցել։

Related posts

Սահմանադրությունը՝ պետության իրավական հիմք

Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ

Առաքելություն՝ առանց հանգստյան օրերի