Գերմանիան հակասություններ չի տեսնում Ադրբեջանից գազ գնելու Եվրամիության ծրագրերում

Գերմանիան հակասություններ չի տեսնում Ադրբեջանից գազ գնելու Եվրամիության ծրագրերում` չնայած այն հանգամանքին, որ այդ գազը կարող է ռուսական ծագում ունենալ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` լրագրողներին հայտնել են Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարության և ԱԳՆ ներկայացուցիչները։
«Գազպրոմը» նոյեմբերի 15-ից վերսկսել է գազի մատակարարումն Ադրբեջան` պետական նավթային ընկերության (SOCAR) հետ նոր պայմանագրով։ Մատակարարումների ծավալը 2023 թվականի մարտից կկազմի մինչև 1 միլիարդ խորանարդ մետր:
«Մենք հստակ հայտարարել ենք, որ ցանկանում ենք անկախ լինել ռուսական գազի մատակարարումներից։ Դա թափանցիկ գործընթաց է», – ասել է Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով բարձր հավանականության առկայությունը, որ ռուսական գազը, այնուամենայնիվ, կմտնի ԵՄ, բայց շրջանցելով՝ Ադրբեջանի տարածքով։

Related posts

Առաջիկա ժամերին Գյումրիում սպասվում են հորդառատ տեղումներ. Լևոն Ազիզյան

Սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին. Միրզոյան

Ռուսաստանը խստորեն պահպանում է Մայիսի 9-ի կապակցությամբ հայտարարված հրադադարը. ՌԴ ՊՆ