Գերմանիան հակասություններ չի տեսնում Ադրբեջանից գազ գնելու Եվրամիության ծրագրերում

Գերմանիան հակասություններ չի տեսնում Ադրբեջանից գազ գնելու Եվրամիության ծրագրերում` չնայած այն հանգամանքին, որ այդ գազը կարող է ռուսական ծագում ունենալ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` լրագրողներին հայտնել են Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարության և ԱԳՆ ներկայացուցիչները։
«Գազպրոմը» նոյեմբերի 15-ից վերսկսել է գազի մատակարարումն Ադրբեջան` պետական նավթային ընկերության (SOCAR) հետ նոր պայմանագրով։ Մատակարարումների ծավալը 2023 թվականի մարտից կկազմի մինչև 1 միլիարդ խորանարդ մետր:
«Մենք հստակ հայտարարել ենք, որ ցանկանում ենք անկախ լինել ռուսական գազի մատակարարումներից։ Դա թափանցիկ գործընթաց է», – ասել է Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանելով բարձր հավանականության առկայությունը, որ ռուսական գազը, այնուամենայնիվ, կմտնի ԵՄ, բայց շրջանցելով՝ Ադրբեջանի տարածքով։

Related posts

Տոների և հիշատակի օրերը պետք է լինեն ուղեցույց. Փաշինյանը՝ սեպտեմբերի 27-ի մասին

Նվազագույն կենսաթոշակը, որը հիմա 46,000 դրամ է, կդառնա 47,000 դրամ. նախարար

Աշխատավարձ չստացող քահանա պետք է չլինի ՀՀ-ում, եկեղեցու համայնքը պետք է իմանա՝ քանի լումա մտավ եկեղեցի. Փաշինյան