Գերմանիայի արտգործնախարար Բերբոքը կայցելի Կիև և Մոսկվա

Federal Foreign Minister Annalena Baerbock (Buendnis 90 / Die Gruenen) gives a statement on Afghanistan at the Foreign Office. Berlin, December 23rd, 2021

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը երկուշաբթի կայցելի Կիև, որտեղ բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և իր գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ։ Կեսօրին նա կմեկնի Մոսկվա, որտեղ հունվարի 18-ին կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Դոնբասում տիրող իրավիճակը, ռուս-ուկրաինական սահմանային լարվածությունը, երկկողմ հարաբերությունները՝ գրում է ТАСС-ը։

Ուղևորությունները Ուկրաինա և Ռուսաստան Բերբոքի առաջին այցերն են որպես նախարար:

Վերջին օրերին նա բազմիցս հայտարարել է, որ կողմ է ուկրաինական հարցում տարաձայնությունների դիվանագիտական ​​լուծմանը։ Բեռլինը հանդես է եկել նորմանդական ձևաչափով աշխատանքը վերսկսելու օգտին։ Դիտորդները չեն բացառում, որ Բերբոքը Կիևում և Մոսկվայում կայանալիք բանակցությունները կօգտագործի քառակողմ շփումներին խթան տալու համար։

Մոսկվա մեկնելուց առաջ Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ իր երկրի իշխանությունները ցանկանում են կայուն հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, պատրաստ են լուրջ երկխոսության Եվրոպայում անվտանգության հարցով, սակայն չեն շեղվելու սկզբունքներից։ Բերբոքը հայտնի է իր բացասական դիրքորոշմամբ «Հյուսիսային հոսք 2»-ի հարցում՝ այն համարելով ոչ թե տնտեսական, այլ աշխարհաքաղաքական բնույթի գործարք:

Գերմանիայում այն կարծիքին են, որ երկու այցերը լուրջ փորձություն են լինելու գերմանական դիվանագիտության ղեկավարի համար։

Related posts

Ուժեղ անձրևային հոսքից հակակարկտային կայաններից մեկի հետ խնդիր է եղել, կողքի 63 համակարգերն աշխատել են. Պապոյան

Լիազորող նորմը Կառավարությանը հնարավորություն կտա ռազմամթերքը, զենքերը, լրամասերն ու բաղադրիչները տրամադրել ռազմարդյունաբերական ընկերություններին. ԲՏԱ նախարար

ՀՀ տարածքում կթույլատրվի նաև թվային տարբերակով վարորդական վկայականի և հաշվառման վկայագրերի շրջանառությունը