Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Գարեգին Բ-ի և ՀՀ-ի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ, քանի որ այսպես հնարավոր կլինի ժողովրդին շահագործել և՛ ֆիզիկապես, և՛ հոգևոր տեսանկյունից. այն, ինչ նրանք արել են տասնամյակներով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Սա եղել է պարզ քաղաքական բարտեր՝ գողապետերը Գարեգինին և իր շրջապատին տվել են ֆինանսական արտոնություններ և աչք փակել սքեմի տակ կատարվող անցուդարձի վրա, Գարեգինն էլ` Եկեղեցու հանրային լեգիտիմությամբ օծել է ժողովրդական լեգիտիմություն չունեցող նախագահներին:

Դու՝ ինձ փող և արտոնություն, ես քեզ՝ լեգիտիմություն: Քանի որ ժողովուրդը ազատագրվել է հպատակության շղթաներից, հանցավոր դաշինքի շահագործման օբյեկտ այլևս չկա: Մյուս կողմից` Հայաստանում կա օրինական իշխանություն, որի լեգիտիմությունը բխում է ժողովրդից, միմիա՛յն ժողովրդից:

Ահա թե ինչու Եկեղեցու հոգևոր պետերը չեն գտնում իրենց տեղը ժողովրդավարական Հայաստանում. նրանց ապրանքն այլևս գնորդ չունի՝ ո՛չ իշխանությունն է ապօրինի, ո՛չ ժողովուրդը՝ հպատակ:

Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Որքան շուտ սա հասկանան սրբազան հայրերը, այնքան քիչ կկորցնեն հոգևոր առաջնորդության լեգիտիմությունը»,- գրել է Կոնջորյանը:

Related posts

Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի պահեստների վրա հարձակումները. Թրամփ

Խաչվերաց՝ եկեղեցական և ժողովրդական ավանդույթներով

Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին