Նոր Արմավիր գյուղում մեքենաներ են բախվել, տեղի է ունեցել հրդեհի բռնկում և գազի բալոնի պայթյուն․ կան տուժածներ

Հունիսի 9-ին՝ ժամը 00:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նոր Արմավիր գյուղի սկզբնամասում բախվել են Opel Astra և VAZ մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև Opel Zafira մակնիշի ավտոմեքենան բախվել է վթարված VAZ մակնիշի ավտոմեքենային՝ դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին․ Opel Zafira մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել հրդեհի բռնկում և գազի բալոնի պայթյուն:

Ավտոմեքենաների վարորդները, երեք ուղևոր և մեկ անցորդ հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:49-ին, մարվել՝ 01:07-ին: Այրվել է Opel Zafira մակնիշի ավտոմեքենան:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ