Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող նավը հարվածի է ենթարկվել Մալթայի մոտ՝ իսրայելական ԱԹՍ-ների կողմից

«Ազատության նավատորմի» նավերից մեկը, որը մարդասիրական օգնություն է տեղափոխում Գազայի հատվածին, անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Մալթայի ափերի մոտ վթարի է ենթարկվել: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով նավատորմի մամուլի կցորդ Յասեմին Աքարին։

«Նավի վրա ներկայումս անցք է առաջացել և խորտակվում է… SOS ազդանշանը փոխանցվել է մոտակա երկրներ, այդ թվում՝ Մալթա»,- ասել է հեռուստաալիքի զրուցակիցը։

Նա մանրամասնել է, որ նավը գտնվում էր Մալթայի ափից 17 կիլոմետր հեռավորության վրա։ Նավի վրա 30 իրավապաշտպան կա տարբեր երկրներից, սակայն նրանց հետ շփում չկա։

Նավը կեսգիշերից հետո երկու անգամ հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից, ասել է Աքարը։ Կատարի Al Jazeera հեռուստաալիքը պնդում է, որ հարձակումն իրականացվել է իսրայելական անօդաչու թռչող սարքի միջոցով։ Այն հարվածել է նավին, որը փորձում էր ճեղքել պաղեստինյան անկլավի շրջափակումը, նշել են լրագրողները։

Related posts

Սամվել Կարապետյանն այս պահին ձերբակալված չէ

Հայաստանի որ գյուղ մտնում ենք, ձեր ՀԷՑ-ի չլուծած հարցերի լուծումն են պահանջում. Վահագն Ալեքսանյան

Մասուդ Փեզեշքիանի Հայաստան այցը մեր օրակարգում է. Իրանի դեսպան