Իրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել. դեսպան Սոբհանի

Իրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել: Այդ մասին լրագրողներին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Դուք շատ լավ գիտեք, որ հանցագործ Նեթանյահուն հայտարարեց, որ մենք դրա համար ենք Իրանի վրա հարձակվում, որովհետև Իրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել: Երկու պատճառ կա նման լրատվության շրջանառության մեջ դնելու համար. նրանք փորձում են իրենց ագրեսիվ գործողություններն այդ կերպ արդարացնել, և երկրորդ՝ Ամերիկային ուղղակի ներքաշել պատերազմի մեջ: Հարյուր տոկոսով դա սուտ է, և փորձում են հող նախապատրաստել, որ Իրանի դեմ կոալիցիա ստեղծեն: Նեթանյահուն բազմաթիվ անգամ ԱՄՆ նախագահներին մոլորեցրել է և այս անգամ ևս փորձում է այդ կերպ մոլորեցնել ԱՄՆ նախագահին»,- նշեց նա:

Related posts

Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբ

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 338 տեղամասերից. ՔՊ-ն առաջատար է