Գազայի հատվածի հյուսիսում վերջին 48 ժամում զոհվել է ավելի քան 50 երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ

Գազայի հատվածի հյուսիսում՝ Ջաբալիայում, վերջին 48 ժամում ավելի քան 50 երեխա է մահացել, հայտարարել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գործադիր տնօրենը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավար Քեթրին Ռասելն ասել է, որ հարվածներ են հասցվել շենքերին, «որոնցում հարյուրավոր մարդիկ են պատսպարվել»:

Ռասելը հարձակումներն անվանել է «Գազայի հատվածում խաղաղ բնակիչների վրա անկանոն հարձակումների սարսափելի հետևանքների ևս մեկ օրինակ»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է առողջության առաջնային պահպանման կենտրոնին, որտեղ երեխաները պոլիոմիելիտի դեմ պատվաստումներ էին ստանում, ինչի հետևանքով վեց մարդ վիրավորվել է, այդ թվում՝ չորս երեխա: Իսրայելցի զինվորականները հերքել են մեղադրանքները։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը, որոնք համատեղ ղեկավարում են Գազայում պոլիոմիելիտի պատվաստման արշավը, մտահոգություն են հայտնել հարձակումների վերաբերյալ:

Աղբյուր՝ 1lurer.am

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից