Գազայի հատվածի ինտենսիվ ռմբակոծությունները թույլ չեն տալիս ազատ արձակել բոլոր գերեվարված քաղաքացիական անձանց. ՀԱՄԱՍ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է ազատ արձակել բոլոր գերեվարված քաղաքացիական անձանց, սակայն Գազայի հատվածի ինտենսիվ ռմբակոծությունները թույլ չեն տալիս դա անել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մուսա Աբու Մարզուկը։

Նրա խոսքով՝ գերեվարվածների դուրսբերումն անհնար է առանց Իսրայելի կողմից հրադադարի։

«Ինտենսիվ ռմբակոծություններ են տեղի ունենում, զանգվածային սպանություններ ու ավերածություններ։ Նրանք ռմբակոծում են ամեն ինչ՝ մարդկանց և ենթակառուցվածքները,և տեղաշարժն ուղղակի անհնար է։ Մենք չենք կարող երաշխավորել նրանց կյանքի անվտանգությունը»,- ընդգծել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը:

Related posts

Կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ

Վարչապետ Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե

Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ. Սթիվեն Դաութին