Գազայի հատվածից դեպի Իսրայել 9 հրթիռ է արձակվել. Իսրայելը պատասխան ավիահարվածներ է հասցրել

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածին, Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին։ Հարվածներն ուղղված են եղել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ուսումնական ճամբարներին։

«Իսրայելական ինքնաթիռները վաղ առավոտյան գրոհել են Գազայի հատվածը։ Իսրայելը հարվածել է երկու ուսումնական ճամբարի՝ մեկը Գազա քաղաքում, մյուսը՝ փախստականների ճամբարում», – գրում է Reuters-ը՝ հղում անելով «Ռադիո ՀԱՄԱՍ»-ին:

Հարվածի հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան:

Նշվում է, որ հրթիռակոծությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 9 հրթիռ է արձակվել. դրանցից մեկը հարվածել է Սդերոտ քաղաքի արդյունաբերական գոտում գտնվող գործարանին։

Related posts

Ուզում եմ միանալ ներողություններին՝ ուղղված մեր հանրությանը, այսօր ԱԺ-ում տեղի ունեցածի համար. Ռուբինյան

Տեղ խոշորացված համայնքում տարիներով կուտակված խնդիրները լուծում են ստանում.Կառավարություն

Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե