Գազալցակայանի պայթյունից տուժած քաղաքացիներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Անահիտ Ավանեսյան

Գազալցակայանում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի կյանքը, ցավոք, չհաջողվեց փրկել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Բժիշկներն ամեն կերպ պայքարում են, իրականացվել են թե՛ վիրահատական, թե՛ այլ միջամտություններ։ Մյուս պացիենտի վիճակը ևս շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջամտությունները»,- նշեց նա:

Նախարարի խոսքով՝ միջին ծանրության այրվածքներ ստացած մնացած բուժառուների մոտ դրական դինամիկա կա։

«Նրանք կշարունակեն բուժական ընթացքը, բայց կարող ենք հանգիստ լինել իրենց համար: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու քաղաքացիները, որոնցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, ստացել էին խորը այրվածքներ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Related posts

Իրանը ցանկանում է «բանակցությունների քողի տակ» զարգացնել միջուկային ներուժը․ Նեթանյահու

Իսրայելում չեն բացառում Իրանի գերագույն առաջնորդին «չեզոքացնելու» սցենարը

Գյումրու Անի թաղամասում վերաբացվել է ԳՈՒՄ հանրախանութը