Բրյուսելում այսօր կստորագրվի «ՀՀ-ի և ԵՄ-ի և Եվրոպական Միության անդամ-պետությունների միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ աշխատանքների շնորհիվ այսօր երեկոյան Բրյուսելում ստորագրվելու է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և Եվրոպական Միության անդամ-պետությունների միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը:

Համաձայնագրի նպատակներն են՝ ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի՝ ապահովելով Կողմերի շուկաների հասանելիությունը՝ հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրականության և միասնական կանոններով՝ ներառյալ թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային երևեկության կազմակերպման, մրցակցության, սոցիալական և շրջակա միջավայրի ոլորտներում:

Ընդհանուր ավիացիոն գոտին թույլ է տալիս նաև ընդլայնել օդային հաղորդակցությունը և զարգացնել միջազգային ավիացիոն համակարգը՝ հիմնվելով շուկայում ավիաընկերությունների միջև ոչ խտրական, թափանցիկ և արդար մրցակցության վրա։
Ավելի վաղ հայտնել էինք՝ նոյեմբերի 15-16-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնելու է Բրյուսել` մասնակցելու Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը:

Related posts

Դատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարան

Հայտնի է Կառավարության նոր կազմը

Ֆիզիկական, հոգեբանական և ցանկացած տիպի բռնություն ինձ համար դատապարտելի է. Հայկ Կոնջորյանը՝ եղբոր հետ կապված միջադեպի մասին