Էրդողանը ցավակցել է Պոլսո Հայոց Պատրիարքական աթոռի միաբան անդամ Թաթուլ Անուշյանի մահվան առնչությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հետ՝ ցավակցելով Պատրիարքական աթոռի միաբան անդամ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանի մահվան առնչությամբ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Պոլսո Հայոց պատրիարքարանից:

Ավելի վաղ Պոլսո Հայոց պատրիարքին ցավակցել էր նաև երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանը երկարատև հիվանությունից հետո մահացել էր նոյեմբերի 14-ին: Նա 2019 թվականից իրականացնում էր Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական խորհրդի նախագահի պարտականությունները:

Related posts

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Մոսկվան հայկական կողմից դիմում չի ստացել. Գալուզին

Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ

Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահի՝ ապօրինի կառուցված առանձնատան պարիսպը, հայց է ներկայացվել «Հարսնաքարի» վերաբերյալ