Բրիտանական կործանիչներն ուղարկվել են Լեհաստան՝ ՆԱՏՕ-ի դաշնակցին ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար

Մեծ Բրիտանիան չորս Eurofighter Typhoon կործանիչներ է տեղափոխել Լեհաստան՝ Ռուսաստանի կողմից հնարավոր սպառնալիքներից պաշտպանվելու համար: Այս մասին նախօրեին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Գրանտ Շեփսը, գրում է The Mirror-ը։ Շեփսն ասել է, որ կործանիչները Լեհաստանին հանձնելը հոկտեմբերի 15-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Պուտինին ցույց կտան Բրիտանիայի հավատարմությունը պաշտպանելու ժողովրդավարությունն ու ազատությունը «ցանկացած բռնակալից», որը սպառնում է իր դաշնակիցներին: Լեհաստանի ՊՆ ղեկավար Մարիուշ Բլաշչակը հաստատել է կործանիչների ստացումը։ Նա պարզաբանել է, որ Eurofighter Typhoon-ի բրիտանական օդաչուները F-16 կործանիչների լեհ օդաչուների հետ միասին պարեկելու են երկրի օդային տարածքը։

Related posts

COP17-ին ընդառաջ ԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը

Ռուսական հացահատիկով բեռնված հերթական գնացքը Ադրբեջանի տարածքով կհասնի Հայաստան

Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր