ԲՏԱ նախարարն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մի շարք ուղղություններով

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ (NIST)։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«NIST-ի առաքելությունն է խթանել ամերիկյան նորարարությունը և արդյունաբերական մրցունակությունը: Այս կառույցի գործունեությունը բաղկացած է տարատեսակ հետազոտական ծրագրերից, որոնք կենտրոնացած են նանոմասշտաբի գիտության և տեխնոլոգիայի, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, նեյտրոնային հետազոտությունների, նյութերի չափումների և ֆիզիկական չափումների վրա: NIST-ն իրականացնում է հետազոտական, փորձի փոխանակման ծրագրեր, որտեղ ակտիվ դերակատարում ունեն երիտասսրդ հետազոտողները և ուսանողները։ Հանդիպման արդյունքում պայմանավորվել ենք համագործակցել մի շարք ուղղություններով»,- գրել է նա։

Related posts

Կատարվել է ՄԻՊ-ի առաջարկը․ ընդունվել են տնային կալանքում գտնվող անձանց կրթության իրավունքի երաշխավորմանն ուղղված օրենսդրական կարգավորումներ

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը