Մենք կհասնենք մեր նպատակներին և միասին ամեն ինչ կանենք հաղթանակի համար. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ութերորդ գումարման Պետդումայի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կիրականացնի «հատուկ ռազմական գործողության» առաջադրանքները։ Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Ռուսաստանը կհասնի հատուկ ռազմական գործողության ընթացքում սահմանված նպատակներին։ Ամբողջ ռուս ժողովուրդն ու հասարակությունն աջակցում են գործողության մասնակիցներին,- ասել է Պուտինն ու ընդգծել,- մենք կհասնենք մեր նպատակներին և միասին ամեն ինչ կանենք հաղթանակի, Ռուսաստանի համար»։

Նա հայտարարել է, որ իր երկիրն այժմ գործում է նոր աշխարհակարգի ձևավորման շրջանում, և ներկայումս Ռուսաստանի ճակատագիրը վտանգված է:

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կիրառած ռեկորդային թվով պատժամիջոցները ոչ միայն անարդյունավետ են, այլև վնասում են դրանք նախաձեռնող երկրներին։ Նա վստահեցրել է, որ Ռուսաստանն ի վիճակի է արձագանքելու իր դեմ ձեռնարկված բոլոր թշնամական գործողություններին։

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ չնայած արտաքին սահմանափակումներին՝ երկիրը հասնում է անհրաժեշտ արդյունքի և ձգտում է տեխնոլոգիական առաջատարության: Ըստ Պուտինի՝ Ռուսաստանն այս հարցում հպարտանալու տեղ ունի:

Նա առանձին անդրադարձել է նաև 2027-2029 թվականների առաջիկա դաշնային բյուջեին՝ նշելով, որ փաստաթղթի նախապատրաստմանառաջնահերթություններն են լինելու երկրի պաշտպանության ամրապնդումը, սոցիալական խնդիրների լուծումը, ինչպես նաև աջակցությունը տնտեսության առանցքային ճյուղերին ու աշխատաշուկային:

Related posts

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցների գործունեությունը

Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները