Բորելը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ նստել Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է բանակցել Ռուսաստանի ղեկավարի հետ՝ Բորելն ասել է. «Թեկուզ, հենց վաղը»։

Միաժամանակ նա նշել է, որ Եվրոպան կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային և կավելացնի այն, որպեսզի «կանխի Ուկրաինայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Մոսկվայի փորձերը»։

Բորելը նաև խոստովանել է, որ նոր պատժամիջոցների, մասնավորապես՝ էներգետիկ էմբարգոյի հարցում «միաձայնություն չկա»։ «Առաջիկա օրերին մենք կվերադառնանք պատժամիջոցների խնդրին, սակայն որոշ պետություններ արդեն ասել են, որ վետո են դնելու հավաքական որոշումների վրա»,- ասել է Բորելը՝ պարզաբանելով, որ դա վերաբերում է նաև էներգակիրների գների սահմանմանը

Related posts

Թրամփն Ուկրաինայից պահանջել է անհապաղ համաձայնել Ռուսաստանի հետ բանակցություններին

Հովիվը Քասախ գետից դուրս է բերել քաղաքացու դի

Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից