Բորելը հայտարարել է, որ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության թիմն արդեն Հայաստանում է. ՏԱՍՍ

Հայ-ադրբեջանական սահմանին տեղակայելու համար ստեղծված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության թիմն արդեն Հայաստանում է, և այն օպերատիվորեն կտեղակայվի:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հոկտեմբերի 17-ին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներին վերաբերող մամուլի ասուլիսին:

«Մեր թիմն արդեն Հայաստանում է: Առաքելությունն արագ կիրագործվի»,-նշել է նա:

ԵՄ նախագահ Շառլ Միշելն էլ ողջունել է առաքելության օպերատիվությունն ու նշել, որ այն կարող է ամրապնդել վստահությունը, (Հայաստանի և Ադրբեջանի միջև) և ԵՄ-ին հնարավորություն տալ առավել աջակցել սահմանային հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում:

Related posts

Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել և վավերացնել. Միրզոյան

Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից

Գյումրիում անցկացվեց ԻՍՏՖ Թաեքվոն-դո-ի միջազգային գավաթի առաջնությունը