Բորելը խոսել է Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին

Եվրոպան ստիպված կլինի գոյակցել Ռուսաստանի հետ Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումից հետո, ուստի անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը Մոսկվայի հետ։ Այդպիսի հայտարարություն է արել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Le Journal du Dimanche-ի հետ հարցազրույցում։

Բորելը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը, թե «Ռուսաստանին չի կարելի նվաստացնել», նշելով, որ այդ հայտարարությունը «արտացոլում է իրականությունը»։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ «Ռուսաստանը կշարունակի գոյություն ունենալ խաղաղ բանակցություններից հետո»։ Եվրոպան, նշել է նա, պետք է հստակ «սահմանի, թե ինչպես ապրել դրա հետ»։

«Նման համակեցությունը շատ դժվար կլինի Ուկրաինայում Ռուսաստանի արածից հետո։ Բայց, միևնույն է, պետք է փորձենք գոյակցել ռուսների հետ այս մայրցամաքում, պետք է շարունակենք խոսել Ռուսաստանի հետ»,- ամփոփել է դիվանագետը։

Related posts

Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿ

Էկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում արտահանող ընկերություններին՝ առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից

ՊԵԿ նախագահը Հայկական տնտեսական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները