Բողոքի ակցիա` Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակման կապակցությամբ

Այսօր արցախցի երիտասարդների նախաձեռնությամբ բողոքի ակցիա է իրականացվել Հայաստանը Արցախին կապող ճանապարհի փակման կապակցությամբ։ Ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատներ նամակներ են հանձնել՝ ակնկալելով միջազգային հանրության կոշտ արձագանքը Ադրբեջանի հակաօրինական վարքագծին:

Երիտասարդները հույս են հայտնել, որ միջազգային հանրությունը գործուն քայլեր կձեռնարկի` հումանիտար աղետը կանխելու համար:

Related posts

Խաբեբաները ստիպել են ռուս պատանուն մի քանի ավտոմեքենա այրել

Երևանում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Pickup»-ն ու «Hyundai Elantra»-ն. կան տուժածներ

Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների ձևաչափի ԱԳՆ-ների ներկայացուցիչներին