Բլինքենն Ալիևի հետ զրույցում նշել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է համագործակցության շարունակություն Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի հարցում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դրա մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարի մամուլի խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը: Պետքարտուղարության հաղորդման համաձայն` պետքարտուղար Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցությունների հարցում առաջարկելու համար.

«Պետքարտուղար Բլինքենը հորդորել է հասնել չկարգավորված խնդիրների լուծմանը և ընդգծել, որ այդ խնդիրները չունեն ռազմական լուծում։ Նա վերահաստատել է Լաչինի միջանցքի վերաբացման կարևորությունը առևտրային և մասնավոր ավտոմեքենաների համար։ Պետքարտուղար Բլինքենն ասել է, որ Միացյալ Նահանգները ակնկալում է համագործակցության շարունակություն Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի հարցում»։

Related posts

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր

Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան