Բելգիայի վարչապետը ժամանել է Կիև

Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն ժամանել է Կիև։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին  հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ողջույններ Բելգիայի վարչապետին։ Մենք սկսում ենք բանակցությունները։ Համոզված եմ, որ դրանք առարկայական և օգտակար կլինեն երկու կողմերի համար»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում և տեսագրություն է տեղադրել հանդիպման սկզբից։

Շաբաթ օրը ավելի վաղ Լեհաստանի և Լիտվայի վարչապետներ Մատեուշ Մորավիեցկին և Ինգրիդա Սիմոնիտեն ժամանել են Կիև և իրենց ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիգալի հետ ստորագրել են համատեղ հայտարարություն։

Related posts

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Միրզոյան

Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը