Բելգիայից Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի՝ ակնկալվող երեք բեռնափոխադրման ինքնաթիռներից երկրորդը

Բելգիայից Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի՝ ակնկալվող երեք բեռնափոխադրման ինքնաթիռներից երկրորդը՝ բերելով ՀԲԸՄ-ի աջակցությամբ ձեռքբերված COVID-19-ի դեմ պայքարում անհրաժեշտ պարագաներ: Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։
Այս անգամ պարագաների խմբաքանակը պարունակում էր ընդհանուր 490,301 դոլար արժողությամբ մի շարք առողջապահական և հումանիտար պիտույքներ, այդ թվում՝ անհատական պաշտպանիչ միջոցներ, բուժական սնունդ, անզգայացման համար նախատեսված սարքեր, անվասայլակներ, բժշկական ձեռնափայտեր, օրթոպեդիկ սարքավորումներ, հագուստ, կոշիկներ, քնապարկեր, սնունդ և հիգիենայի միջոցներ և այլն:
Անհատական պաշտպանիչ միջոցները և բժշկական պարագաներն անմիջապես փոխանցվել են առողջապահության նախարարությանը, հագուստը, կոշիկները, ծածկոցները և հիգիենայի միջոցները՝ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Իսկ 16 000 կգ սնունդը կմնա ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակում` ամբողջ երկրում առավել խոցելի բնակչությանը տրամադրելու համար:
Առաջին ինքնաթիռը վայրէջք էր կատարել հոկտեմբերի 29-ին՝ բերելով COVID-19-ի դեմ պայքարում անհրաժեշտ պարագաների առաջին խմբաքանակը:

Related posts

Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ

Մեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Փաշինյան

Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան