Բաքվի դատարանում հրապարակվել են հայ գերիների նկատմամբ հերթական շինծու դատավճիռները

Բաքվի դատարանը հրապարակել է հայ գերիների նկատմամբ հերթական շինծու դատավճիռները։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատարանը կեղծ դատավարության արդյունքներով 19 տարվա ազատազրկման է դատապարտել Մադաթ Բաբայանին և Մելիքսեթ Փաշայանին, Դավիթ Ալլահվերդյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման։  Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլի Բեգլարյանը դատապարտվել են 15, իսկ Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա ազատազրկման։

Նշվում է, որ Մադաթ Բաբայանի համար մեղադրող դատախազը պահանջել էր 20 տարվա ազատազրկում։

Մինչ այդ հրապարակվել էին ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ վճիռները։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը՝ 20 տարվա ազատազրկման, քանի որ վճռի հրապարակման պահին նրանց 65 տարին լրացած է եղել, իսկ Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց նկատմամբ ցմահ ազատազրկում կիրառել։

Related posts

Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները

Կոմոտինի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի Հարապետության դրոշի գույներով