Բայրամովն ու Միրզոյանը պայմանավորվել են շարունակել ջանքերը Խաղաղության պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ

ՀՀ ԱԳՆ-ն մամուլի հաղորդագրություն է տարածել Ստամբուլում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ։

«Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները և պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ: Կողմերը գնահատել են Թուրքիայի հյուրընկալությունը»,- հայտնում են ԱԳՆ-ից։

Related posts

Բացահայտվել են կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով օղիների ստվերային շրջանառման դեպքեր

Դատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ոստիկանները ձերբակալել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարին․ նախաձեռնվել է քրեական վարույթ