Էրդողանի հայտարարությունը՝ 3+3 ձևաչափով հանդիպումից հետո

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղություն ապահովելու ջանքերին, գրում է РИА Новости-ն։

Այս մասին նա հայտարարել է «3+3» տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում Թուրքիայի, Ռուսաստանի , Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հետ հանդիպմանը։ Նշվում է, որ Վրացական կողմը չի մասնակցել հանդիպմանը։

«Թուրքիան մեծ նշանակություն է տալիս այս հարթակին, որը ստեղծվել է՝ երկխոսության միջոցով տարածաշրջանային խնդիրները լուծելու համար, և որ հուսադրող է, որ Հարավային Կովկասի դեմքը փոխվում է դեպի կայուն խաղաղություն»,-ասել է թուրք ղեկավարը։

Նշելով, որ Թուրքիան կշարունակի աջակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին, Էրդողանն ընդգծել է, որ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները անհրաժեշտ են դարձնում ամրապնդել համագործակցությունն ու համերաշխությունը, և որ հարթակը ինստիտուցիոնալ կառույցի վերածելը կդարձնի երկխոսության մեխանիզմն ավելի արդյունավետ։

Related posts

Փրկարարները վիրավոր անգղի են փրկել

Անի համայնքի օրը՝ ձեռքբերումներով ու խելահեղ տրամադրությամբ

Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ