Բայրամովը Բոճորիշվիլու հետ հանդիպմանը անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը

Ադրբեջանի արտգործնախարարն աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի, նրան ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը: Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոճորիշվիլին քննարկել են երկկողմ գործակցության հիմնական ոլորտները, այդ թվում՝ էներգետիկան, տրանսպորտը, տարածաշրջանային կապերը, երկկողմ և բազմակողմ շփումների ընդլայնման հեռանկարը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։

Բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում Բայրամովն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, նշել, որ խաղաղության լավ հեռանկար կա: Նրա խոսքով՝ մեծ նշանակություն ունեն երկու երկրի հասարակությունների միջև վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները: Բայրամովը հավելել է, որ հարկավոր է շարունակել երկկողմ հանդիպումները:

Խոսելով խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին՝ Ջեյհուն Բայրամովը կրկին հայտարարել է, թե Հայաստանի սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում, ուստի այն պետք է փոխվի: Նաև պետք է լուծարվի Մինսկի խումբը:

Նախատեսված են նաև Բայրամովի հանդիպումները Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլու, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլու հետ:

Related posts

Շիրակի մարզի ընտրական քարտեզը. որտեղ էին ամենաակտիվ և ամենապասիվ ընտրողները

Ավստրիան Հայաստանի կողքին է. կանցլերը՝ Փաշինյանին

50 միլիոն եվրո` Եվրամիությունից ՀՀ-ին