Բայդենն ու Զելենսկին քննարկել են Կիևին Վաշինգտոնի աջակցությունը և Ուկրաինայի դիրքերն ամրապնդելուն ուղղված ջանքերը

ԱՄՆ և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ Ջո Բայդենը և Վոլոդիմիր Զելենսկին քննարկել են Կիևին Վաշինգտոնի աջակցությունը և Ուկրաինայի դիրքերն ամրապնդելուն ուղղված ջանքերը: Անդրադարձ է եղել մարտի դաշտում իրավիճակին:
Սպիտակ տնից հիշեցրել են, որ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի, մասնավորապես՝ նավթագազային ընկերությունների և դրանց ղեկավարների դեմ:
«Բայդենն ընդգծել է Ուկրաինային աջակցությունը շարունակելու կարևորությունը, որպեսզի ուկրաինացիները հասնեն արդար և կայուն խաղաղության», – ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Զելենսկին էլ շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին՝ իր երկրի կողքին լինելու համար: Միևնույն ժամանակ նա կրկնել է, որ անհրաժեշտ է ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը:

Related posts

Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

ՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանք

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում