Կալիֆոռնիայում հունվարի 7-ից մոլեգնող հրդեհները դեռ չի հաջողվում մարել

Լոս Անջելեսում հունվարի 7-ից մոլեգնող հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: Սակայն, ըստ տեղական իշխանության, տուժածների ճշգրիտ թիվը բարդ կլինի ասել, քանի դեռ համապատասխան մարմինները չեն կարողացել ուսումնասիրել հրդեհից տուժած բոլոր տարածքները:

Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալով՝ կրակը դեռ չի հաջողվում մարել, ուժեղ քամիները և չոր եղանակը բարդացնում են հրդեհաշիջման աշխատանքը: Տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են, հազարավոր տներ և ձեռնարկություններ՝ ոչնչացվել: Նահանգին միլիարդավոր դոլարների վնաս է հասցվել:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆոռնիայի անտառային հրդեհներն անվանել է ամենակործանարարը նահանգի պատմության մեջ:

Related posts

Ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության և բարգավաճման միջավայր․ Արարատ Միրզոյան

Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք. ՔԿ

Չարենցավանի ոստիկանները կանխել են թմրանյութի 6 տասնյակ փաթեթի տեղադրումը