Բաղդադում հրթիռակոծվել է ԱՄՆ դեսպանատունը

Կիրակի «Կատյուշա» հրթիռային կայանքներից առնվազն երեք հրթիռ է արձակվել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ` հայտնում է Al-Arabiya-ն:

Դեսպանատան պաշտպանության համար տեղակայված ՀՕՊ տակտիկական կայանքները փորձել են կանխել արձակված հրթիռները: Զոհերի մասին տեղեկություններ չկան:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ամերիկյան դեսպանատունը գտնվում է Բաղդադի «կանաչ գոտում», որտեղ տեղակայված են Իրաքում դիվանագիտական ​​ներկայացուցչություններն ու պետական ​​հիմնարկները:

Հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է խոցել «կանաչ գոտու» մերձակայքում ընկած հրթիռները: Հեռուստաալիքի տվյալներով՝ Իրաքի անվտանգության ծառայությունները փնտրում են այն կայանքները, որտեղից հրթիռներ են արձակվել:

Related posts

ՀՀ և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

Թուրքիայի նախագահի ընտրությունը կանցկացվի 2028 թվականին. Էրդողան