Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Հուլիսի 4-ին, ժամը 22:05-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ3 միջպետական ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են երկու «Opel Astra» և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաներ․ ՃՏՊ-ի հետևանքով «Opel Astra» (Վ․ Դ․, ծնված 1986 թ․) մակնիշի ավտոմեքենաներից մեկը և «ՎԱԶ-2106» (Հ․ Պ․, ծնված 1975 թ․) մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել են։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները (Ա․ Բ․, ծնված 1970 թ․, Թ․ Գ․, ծնված 1957 թ․, Վ․ Ս․, ծնված 2017 թ․, Հ․ Դ․, ծնված 2016 թ․, Ն․ Դ․, ծնված 1991 թ․ և Կ․ Դ․, ծնված 1990 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել և հոսպիտալացրել Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր, այնուհետև Ա․ Բ․-ն և Թ․ Գ․-ն, Կ․ Դ․-ն տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ Հ․ Դ․-ն և Վ․ Մ․-ն` «Մուրացան» ՀՀ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Related posts

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը

Արթուր Մնոյանը նշանակվել է ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ