Բագրատունյաց փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենաներ են այրվել

Օգոստոսի 17-ին՝ ժամը 06։45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող ավտոտնակից հրդեհ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բագրատունյաց փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։09-ին, մարվել՝ 07։33-ին։

Այրվել են մեկ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա՝ մասամբ, երկու Toyota մակնիշի ավտոմեքենա՝ ամբողջությամբ։

Related posts

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Նիկոլ Փաշինյան

Տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել են մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտեր

Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան