Բագրատունյաց պողոտայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 տուժած տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն

Հոկտեմբերի 9-ին, ժամը 09։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բագրատունյաց 2/8 հասցեում գտնվող հոսթելում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման։ Պայթյունի հետևանքով 2 տուժած տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Related posts

Կարևոր է Ուկրաինայի չեզոք և ոչ միջուկային կարգավիճակը. Լավրով

ՀՀ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ամբողջությամբ համընկնում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տեսլականին. Միրզոյանի հարցազրույցը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը

42-ամյա վարորդը «Տոյոտա»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային