Արցախում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել

Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայողներ են մահացել. տեղի լրատվամիջոցները հայտնում են երկու զոհի, մեկ վիրավորի մասին:

«Սեպտեմբերի 24-ին` ժամը 17:35-ի սահմանում, ականի վրա պայթել է ադրբեջանական բանակին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի զինվորական ավտոմեքենա։ Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի ապահովման ճանապարհին «ահաբեկչական նպատակներով նախօրոք տեղադրված» (չակերտները՝ Tert.am) հակատանկային ականի պայթյունի հետևանքով զոհվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ Աքրամ Շադմանովը և Թուրալ Սեիդովը։ Մեկ այլ զինծառայող՝ Էլվին Ալիևը, ստացել է տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ», – ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում։

Related posts

Թրամփը դժգոհ է Պուտինի հետ հեռախոսազրույցից. DW

Դատախազը միջնորդագիր ներկայացրեց Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջնականապես ընդունել Է Թրամփի «մեծ ու հրաշալի օրենքը». BBC