Արցախյան վերջին պատերազմներում զոհվածների, հաշմանդամների և անհայտ կորածների 160 երեխաների համար միջոցառում է կազմակերպվել

Արարատի մարզպետարանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Արցախյան վերջին պատերազմներում զոհվածների, հաշմանդամների և անհայտ կորածների 160 երեխաների համար միջոցառում է կազմակերպել։ Այդ մասին ասված է մարզպետարանի Ֆեյսբուքի էջում։
«Փոքրիկները Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում դիտել են «Ձնեմարդը» ներկայացումը, հանդիպել Ձմեռ պապին և ստացել նվերներ։
Միջոցառումն իրականություն է դարձել բարերարների և թատրոնի տնօրինության աջակցությամբ»,- նշված է գրառման մեջ։

Արարատի մարզպետարանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Արցախյան վերջին պատերազմներում զոհվածների,…

Опубликовано ՀՀ Արարատի մարզպետարան Воскресенье, 8 января 2023 г.

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ