Արցախի քաղհասարակության ներկայացուցիչներն այսօր հանդիպելու են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարին. Օրակարգը Լաչինի միջանցքի ապաշրջափակումն է

Նախօրեին գրել էինք, որ Արցախի քաղհասարակության ներկայացուցիչները դիմել են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ հրամանատար Ա. Լենցովի հետ հանդիպելու և քննարկելու Լաչինի միջանցքի բլոկադայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի, միջանցքի բացմանն առնչվող և հարակից մի շարք հարցեր։ Հիշեցնենք, որ ձևավորվել է «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժում», որի շտաբը հրամանատարությանն ուղղված նամակում առաջարկել էր, որ Լենցովի հետ հանդիպումը տեղի ունենա «օնլայն» ռեժիմով, լրատվականների ներկայությամբ, սակայն առաջարկը չէր ընդունվել։

Civic.am-ին հայտնի դարձավ, որ հանդիպումը կայանալու է այսօր։ Այս մասին տեղեկությունը հաստատեց «Արցախի հեղափոխական կուսակցության» ղեկավար Արթուր Օսիպյանը։ Հանդիպման արդյունքների մասին, ըստ ամենայնի, կտեղեկացվի հանդիպման ավարտից հետո։

Հիշեցնենք, որ երբ Լենցովը նոր էր նշանակվել խաղաղապահ զորակազմի հրամանատար, խոստացել էր լուծում տալ միջանցքում տեղակայված անցակետի խնդրին, մեկնել էր Բաքու, հանդիպել Արցախի իշխանության ներկայացուցիչներին։ Սակայն, ինչպես երևում է, խնդիրը լուծելը հրամանատարի ուժերից վեր էր։

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան