Անհայտ պայմաններում կորել է կապը Հին Թաղերի և Խծաբերդի մարտական դիրքերի անձնակազմի հետ. ԱՀ ՊԲ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։

«Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ»,- հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Related posts

Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ տնտեսական գործողության» մասին

Ճամբարակ տանող ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների․ մեկ զինծառայող մահացել է. ՊՆ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 2725 տոննա ցորեն