Արցախի նախագահ Հարությունյանը Ազգային ժողովում ներկայացրել երկրի ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում հանդիպել է պատգամավորների հետ և ներկայացրել երկրի ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները:

Երկրի ղեկավարը նշել է, որ բոլոր մակարդակներում իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական, հումանիտար և հոգեբանական ագրեսիվ գործողությունները դադարեցնելու և Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը նաև պատասխանել է խորհրդարանականների հարցերին՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման գործում շատ կարևոր է միասնական և միահամուռ աշխատանքը:

Related posts

Էկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու

Խաղաղություն անհրաժեշտ է TRIPP-ի գործարկման համար, և այդ խաղաղությունն արդեն կա. Միրզոյան

Հանրապետության առանձին շրջաններում՝ փոփոխական եղանակ, մայրաքաղաքում՝ առանց տեղումների