«Արցախի կորսված կոթողները»՝ մեկտեղված Գյումրու Աբովյան փողոցում

«Արցախի կորսված կոթողները» խորագրի ներքո այսօր Գյումրու Աբովյան փողոցում բացվեց բացօթյա ցուցահանդես, որտեղ ներկայացվեցին 55 միավոր եկեղեցական համալիրներ եւ հուշարձաններ։ Նախաձեռնողը «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունն է։ Ցուցահանդեսի նպատակն է Շիրակի մարզում եւ Գյումրի քաղաքի հյուրերի շրջանում բարձրացնել Արցախյան երկրորդ պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային հուշարձանների վերաբերյալ իրազեկվածությունը՝ մշակութային ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ քայլերի ձեռնարկմամբ:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին