Արցախի ԱԱԾ տնօրենը մարտական դիրքում Նորայր Միրզոյանին հանձնել է գեներալ-մայորի ուսադիրները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի` 2020 թվականի նոյեմբերի 1-ի հրամանագրով Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Նորայր Բորիսի Միրզոյանին շնորհվել էր գեներալ-մայորի զինվորական կոչում:

Այսօր` նոյեմբերի 3-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Կամո Աղաջանյանն այցելել է մարտական դիրքեր և ԱԱԾ ծառայողների ներկայությամբ Նորայր Միրզոյանին հանձնել գեներալ-մայորի ուսադիրները. հրապարակվել է Նախագահի հրամանագիրը:

ԱԱԾ տնօրենը շնորհակալություն է հայտնել Նորայր Միրզոյանին և Ազգային անվտանգության ծառայության ծառայողներին՝ անձնվիրաբար ծառայության ու նվիրումի համար և շեշտել, որ այս կարևորագույն շրջանում ԱԱԾ-ն մեծ դերակատարություն ունի և պատերազմի առաջին օրերից, լինելով մարտական գործողությունների առաջնագծում, պատվով է կատարում իրենց առջև դրված մարտական առաջադրանքները:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան