ՊԲ ուժերն ու կամավորականները Արցախի հարավ-արևելյան ճակատային գծի անտառներում ու ձորերում հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել․ ՊԲ

Շարունակվում են թշնամական ուժերի ոչնչացման գործողությունները։ Այս մասին հայտնում են ՊԲ-ից։

Վերջին օրերին տեղի ունեցած և առայսօր հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա – Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում:

Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ:

Թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում ներկա դրությամբ շարունակվում են լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները:

Related posts

Տիգրան Ավինյանը փրկել է տղամարդու կյանքը, ով անցել էր վտանգավոր եզրագիծն ու սպառնում էր ցած նետվել

Սահմանադրությունը՝ պետության իրավական հիմք

Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ