«Արտսվիթ»-ին պատկանող պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակի կասեցումը վերացվել է․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերստուգում են իրականացրել «Արտսվիթ» ՍՊԸ-ին (Երևան, Մալաթիա-Սեբաստիա) պատկանող պաղպաղակի արտադրամասում։

Լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներով վերացվել է կաթ պարունակող մթերք բրիկետ շոկոլադային արտադրատեսակի արտադրության կասեցումը։

Նշվում է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակելու է վերահսկողությունը՝ ապահովելու համար սննդամթերքի անվտանգության և որակի պահպանումը։

Related posts

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Գյումրիում կեղծ օղի ու կոնյակ պատրաստող տղամարդը ձերբակալվել է

ՀՌՀ-ն տուգանել է 6 ռադիոընկերության