Արտակարգ իրավիճակ Սյունիքում․ պարեկները մեծ դժվարությամբ օգնության են հասել վարորդներին

Արդեն 3 ժամից ավելի է՝ լարված վիճակում են աշխատում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի պարեկները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղացած առատ ձյան պատճառով Տաթև-Լծեն ավտոճանապարհի մի քանի կմ-անոց հատվածն ամբողջությամբ դարձել է դժվարանցանելի՝ ճանապարհի մերկասառույցի և շատ վարորդների կողմից ամառային անվադողերով երթևեկելու պատճառով:

Պարեկները մեծ դժվարությամբ նշված վայրից դուրս են բերել 20-ից ավելի տրանսպորտային միջոց, այդ թվում՝ բեռնատարներ։ Աշխատանքներին ներգրավվել են ճանապարհն սպասարկող ճանշինականները, որոնք աղ ու ավազով մշակում են ճանապարհը։

Պարեկների և ճանշինի աշխատանքներին խանգարում է ուժեղ բուքը։

Ավելի վաղ ՆԳՆ-ն հորդորել էր հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Related posts

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը թաքնվում էր հյուրանոցում՝ պահելով հրազեն

ԱՄՆ-ն հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հասնելու իր ջանքերին. Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի նախագահ

ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին զբաղվել ուրանի հարստացմամբ․ Թրամփ