Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը սկսում են պայքարը ըմբշամարտի ԱԱ-ում

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի վերջին անդամները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելգրադում պայքարի մեջ են մտնում Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԱԱ մեդալակիր 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը և Աշխարհի անհատական Գավաթի հաղթող Վազգեն Թևանյանը:

Հարությունյանի մրցակիցը դեռևս հայտնի չէ, իսկ Թևանյանը կմեկնարկի 1/16-րդ եզրափակչից  Ջոն Դիակոմիհալիսի հետ պայքարով:

Մինչ այս ազատ ոճային ըմբիշները ոչ մի արդյունքի չեն հասել: Իսկ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նվաճել է աշխարհի առաջնություններում իր 4-րդ ոսկին, Մալխաս Ամոյանն էլ 77 կգ քաշային կարգում դարձել է ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան