Արմեն Գրիգորյանն ու Դերեք Հոգանը հանդիպել են. կարևորվել է տարածաշրջանային անվտանգության պահպանումը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 5-ին ԱՄՆ այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ:

Քննարկվել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ներառյալ տնտեսական համագործակցության հեռանկարները: Կողմերը կարևորել են տարածաշրջանային անվտանգության պահպանումը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների շարունակականությունը, ինչպես նաև Ստեփանակերտ-Բաքու երկխոսության համար միջազգային մեխանիզմի ստեղծումն ու ԼՂ հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը:

Related posts

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու. հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Փաշինյանը՝ Կարապետյանին

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել ՀՀ-ում Իրանի հյուպատոսություն, առևտրի կենտրոն, մզկիթ