Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնականը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ

Հունվարի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դավոսում անցկացվող Ազգային անվտանգության հարցերով խորհրդականների 4-րդ հանդիպմանը՝ երկկողմ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի հետ: Այս մասին տեղեկացրին ԱԽ գրասենյակից։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների և այդ հարաբերությունների օրակարգն առավել զարգացնելու հարցեր:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ:

Related posts

Թբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը

Ապօրինի ընդերքօգտագործում մարզերում, 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել Քննչական կոմիտե

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել