Արմեն Գրիգորյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են ՀՀ-ՌԴ օրակարգին առնչվող հարցեր

Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:
Արմեն Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված համաձայնությունները և վստահություն հայտնել, որ այսօր արդեն տարածաշրջանում հաստատված է խաղաղություն, որը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին:
Գրիգորյանը խոսել է նաև տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և դրա արդյունքում ընձեռվելիք տնտեսական հնարավորությունների մասին՝ ընդգծելով դրանց կարևորությունը բոլոր երկրների շահերի տեսանկյունից:
Սերգեյ Շոյգուն իր հերթին ներկայացրել է Ալյասկայում տեղի ունեցած ՌԴ նախագահ Վ.Պուտինի և ԱՄՆ նախագահ Դ.Թրամփի հանդիպման արդյունքները և հետագա ընթացքը:
Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են ՀՀ-ՌԴ օրակարգին առնչվող հարցեր:

Related posts

ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել

ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Հայաստանում խորհրդարանի ընտրության մասին

Ճանապարհների նորոգում՝ դժգոհություններով. մարզպետը հորդորում է բարի լինել