«Արմենիա» ավիաընկերությունը մոտ օրերս կվերականգնի կանոնավոր չվերթերը դեպի ՌԴ

Մոտ օրերս «Արմենիա» ավիաընկերությունը կվերականգնի Ռուսաստանի Դաշնության հետ կանոնավոր չվերթները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

«Մոտ օրերս, հավանաբար մինչև այս ամսվա վերջ, ՌԴ հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն և ՀՀ քաղաքացիները կկարողանան Covid 19 թեստի բացասական արդյունք ունենալու պարագայում անարգել մուտք գործել ՌԴ տարածք»,- գրել է նա:

Այդ մասին հունվարի 20-ին Ազգային ժողովում հայտարարել էր նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ կոնկրետ ժամանակահատված չնշելով:

Related posts

Իրան-Օման համաձայնագիրը չի ներառում Հորմուզի նեղուցով անցման համար վճարներ. CBS

Բժշկական թանգարան՝ Գյումրիո՞ւմ

Ինչպե՞ս է շոգն ազդում սրտի վրա և ինչպես պաշտպանվել. ԱՆ-ի խորհուրդները